ՀՀԿ-ին բոյկոտը չի փրկելու. 168 ժամ
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրե լու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քննարկման մեկ այլ տարբերակի: “168 ժամը” հիշեցնում է, որ Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն:
Այժմ այդ քաղաքական ուժերը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա’ օգտվելով Աժ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի հնարավորությունից, ըստ որի առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջան եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:
“Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ”,-ասված է կանոնակարգ-օրենքում:
Արդեն երկու օր է այս առնչությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում եւ ակնկալվում է հարցը խորհրդարանում քննարկել հենց քառօրյա այս նստաշրջանում նոյեմբերի 2-ին, երբ ՀՀԿ-ի բոյկոտն այլեւս չի “փրկի”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: