28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հելոուինը մահվան տոն է. Աստվածաշունչը զգուշացնում է

Հելոուինը մահվան տոն է՝ վախի ու սարսափի, քրիստոնեությունը՝ կյանքի եւ վախերից ազատագրման դպրոց: Հեռու պահենք մեզ Աստծուն գարշելի բաներից: Ճիվաղային խեղկատակությունները քրիստոնեության հետ երբեւիցե կապ չեն ունեցել եւ չունեն: Արթուն լինենք, տեղ չտանք սատանային մեր կյանքում: Նման գարշանքներին խառնակվելը անպատիժ չի մնում: Բարեկամներ, խելամիտ լինենք:

Տոնի սարսափազդու հռչակն այնքան մեծ թափով աճեց, որ Եվրոպայում «ծնված» լինելով հանդերձ այն Եվրոպա վերադարձավ որպես ամերիկյան տոն: Ավելին, այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային:

Այսպես` սա որպես համառոտ պատմական ակնարկ, սակայն այս ամենը մեզ` տոնը նշողներիս, մտածելու հետևյալ դրույթներն է առաջադրում` 

Մենք, լինելով քրիստոնյաներ, սիրահոժար տոնում ենք կռապաշտ-հեթանոսական տոնը: Էլ ո՞ւր մնաց մեր քրիստոնեությունը: Անշուշտ Հայաստանում կան հեթանոսության հետևորդներ, սակայն նրանց համար էլ այս տոնը պետք է որ օտար ու հիմնավորված չլինի: 

Լինելով քրիստոնյաներ` տոնում ենք Հելոուինը որպես «Բոլոր սրբերի տոն», սակայն իրականում այդ տոնը կարելի է ծաղր համարել սրբերի հասցեին, քանի որ քրիստոնյաները զգեստավորվում են չարը խորհրդանշող հանդերձներով, դիմակներով և այլ պարագաներով: Բացի այդ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին (2017-ին, օրինակ, կնշվի նոյեմբերի 4-ին ): Այս տոնի օրը ի հակադրություն հեթանոսական խրախճանքների, Հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:

Մի վերջին տարբերակ էլ մնում է այն, որ մենք` քրիստոնյաներս, տոնելով Հելոուինը կամա, թե ակամա ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքների մեջ և ստրուկն ենք դառնում չարի` ի հակադրություն Քրիստոսի արյան գնով չարից փրկագործված լինելու հանգամանքի… Կարճ ասած` ամոթ մեզ:

…Այսքանով հանդերձ միայն մի բան է մնում հիշեցնել` որպես խրատ Hallowen-ին հետևողներին, հիշեցնել Սուրբ Պողոս առաքյալի մարգարեացումը` 

«Վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմոթ. 4:1-2):

Վերցված սարկավագագիրք կայքից։

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ