28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի եւ Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը, գրում է allTurkey.am-ը: 

Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 2014 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածի 4 մլն քմ տարածքն ականներից մաքրելու գործողությունները։ Հետաքրքրական է, որ սահմանամերձ տարածքներում ականազերծման աշխատանքները ֆինանսավորման 75 տոկոսը ստանձնելու է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Սպասվում է, որ ականազերծման գործընթացը կարժենա շուրջ 53 մլն եվրո։ Աշխատանքների համար թուրքական կողմը գնելու է ականազերծման համար նախատեսված նորագույն սարքավորումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ