02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկանյան-Զուրաբյան հեռախոսազրույցը դեռ օրակարգում է. Ժողովուրդ

ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ով­քեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լետն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձ­նազրույցն ու ձայնագրությունը տեղագ­րել համացանցում:

Երեկ, “Ժողո­վուրդ”-ի  հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնեցին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս չկան ձերբակալ­վածներ, կասկածյալներ ու մեղադրյալ­ներ: Ըստ նրա որպես մեղադրյալ ներգ­րավման ենթակա անձի կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկ­ված միջոցառումներն ընթացքի մեջ են:

Թերթը հիշեցնում է, որ  գաղտնալսված առանձ­նազրույցի ձայնագրությունը մինչ համացանցում տեղագրելը ինչ-որ մեկն Էլեկտրոնային փոստով ուղարկել Էր Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին  Բայց քանի որ այդ քայլն արդյունք չէր տվել ու ՀԱԿ պատգամա­վորներին չէր գժտեցրել, որոշել էին այն նաեւ համացանցում տեղադրել:

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ