20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էրդողանի հրամանով կառուցվող մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կբացվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:

Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի` հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցվող ամենամեծ մզկիթի համար ստեղծվող մետրոյի 3.8 կմ երկարությամբ գիծն ունենալու է 4 կայարան: Այն կսկսվի Ստամբուլի Ալթունիզադե շրջանից ու կձգվի մինչև Չամլըջա մզկիթ: 

Ստամբուլի քաղաքապետարանը մետրոյի նախագծը հիմնավորել է զբոսաշրջիկների ու հավատացյալների՝ մզկիթ կատարելիք այցերը հեշտացնելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ ավելի վաղ ավտոմեքենաներով դեպի մզկիթ այցելությունները հեշտացնելու նպատակով 3 կմ երկարությամբ թունել էր կառուցվել:

Հիշեցնենք, որ Չամլըջա մզկիթը կառուցվում է Էրդողանի հրամանով դեռևս 2013 թվականից: Թուրքիայի նախագահի ցանկությամբ միաժամանակ 37.500 հոգի հավատացյալ տեղավորող մզկիթը կառուցվել է այնպիսի վայրում, որ «տեսանելի լինի Ստամբուլի բոլոր կողմերից»: Սպասվում է, որ մինչև տարեվերջ Էրդողանն անձամբ կբացի հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցված ամենամեծ մզկիթը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ