25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրահանձնաժողովի պատգամավորները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Բրյուսելում եվրահանձնաժողովի գրասենյակում 5 պատգամավորներ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին: 

Թուրքական «Diken»-ը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ ասուլիսի ժամանակ պատգամավորներն իրենց ձեռքին պահել են կալանավորված լրագրողների լուսանկարները:

Մասնավորապես  եվրահանձնաժողովի իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն իր ձեռքում պահելով թուրքական «Özgür Gündem» թերթի կալանավորված խմբագիրներ Ինան Քըզըլքայայի լուսանկարը, նշել է. «Բանտում գտնվող լրագրողներին մեր աջակցություն հայտնելով, ցանկանում ենք  ընդգծել, որ նրանց երբեք մոռացության չենք մատնի»: 

Սլովենացի պատգամավոր Տանյա Ֆաջոնն իր ձեռքին պահել է Թուրքիայում փակված «Zaman» թերթի սյունակագիր Շահին Ալփայի լուսանկարը, ով նույնպես կալանավորված է: Պատգամավորը նշել է, որ Թուրքիայում ներքաղաքական դրությունը գնալով ավելի է վատարանում և այդ ամենը ուղեկցվում է լրագրողների ձերբակալություններով:

Եվրահանձնաժողովի մյուս 3 պատգամավորներն իրենց ձեռքին պահել են, «Cumhurriyet», «Sjdrova ve Meydan» թերթի թղթակիցներ, Աքըն Աթալայի,  Ահմեթ Շըքի և Աբդուլլահ Քըլըչի լուսանկարները, որոնք նույնպես Թուրքիայում կալանավորված են:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ