25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

12 միլիոն ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ խաղի համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ըդնունեց իր պահուստային ֆոնդի հաշվին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 12 մլն դրամ ”Իգրա Թի Վի” հեռուստաընկերությունից ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով:

Նշենք, որ գումարը նախարարությունը հատկացնելու է ՛՛Փի-Արտ՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշման նախագիծը ներկայացնող ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ հաջողություններ ունի Հայաստանի թիմը: Սրան ծիծաղով պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Նոր տարվա օրերին են ցույց տալու, ոչ քիչ մարդ տեսնի՛՛:

Փոխնախարարը շեշտեց, որ խաղը Հայաստանում մեծ ժողովրդականություն է վայելում, ռեյտինգը բարձր է և ունի ճանաչողական նշանակություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ