08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անապահով ընտանիքների ուսանողներին կօգնեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու համար: Նշենք, որ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կարևորագույն որոշում է, և պիտի հանրությանը տեղյակ պահել: ՛՛Աղքատության հաղթահարման կարևորագույն ձևը կրթության հասանելիությունն է, և հիմա հատկացնում ենք գումարներ, որ խոցելի խավի երեխաներն ստանան կրթության, սա կարևորագույն պետական միջոցառում է, լուրջ քաղաքական որոշում՛՛,-ասաց Տ. Սարգսյանը:

Նկատենք, որ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող՝ ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է ամբողջ ուսումնառության ընթացքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ