28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քյոփօղլիների հետ սահմանում պիտի զգույշ լինել.71-ամյա ազատամարտիկ /վիդեո/

“Սահմանի ամրապնդում, այլ բացատրություն չեմ կարող տալ”,-ասում է 71-ամյա Գառնիկ Գեւորգյանը, ով մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղի սահմանի առաջին գծում ծառայում է:

“Ռազմական գաղտնիք է, ինչքան էլ ուզենամ տղա ջան, չեմ կարա ասեմ”,-ասում է նա: Չի հոգնել, մինչեւ կյանքի վերջը պատրաստ է ծառայել: Ընտանիքին է կարոտում, բայց դե Շուշիում երեք սենյականոց բնակարան ունի. պետությունն է հատկացրել  գերազանց ծառայության համար:

“Երբ կարոտում եմ, գալիս են”,- կես կատակ, կես լուրջ ասում է Գ. Գեւորգյանը: Երկու հուշամեդալ ունի, բայց  պատերազմի ժամանակ չի մտածել, որ պիտի հետո շնորհակալություն ասեն: “Հակառակորդը շատ մոտ է, իրենք որ խոսում են, լսում ենք: Բարեւ-բարի լույս չկա իրար հետ: Մի անգամ էլ մի ադրբեջանցի էր սահմանը անցել, առավոտ շուտ հայտնաբերեցի քյոփօղլուն”,-հիշում է Գ. Գեւորգյանը:

Չի թաքցնում, վախ միշտ զգացել է սահմանին ու իր իսկ խոսքով՝ շատ զգույշ էր, բայց վիրավորվեց: Հարազատները չեն իմացել: Վիրահատությունից հետո, հիվանդանոցում երեք օր է մնացել:

Այստեղ մեր զրույցին միջամտեցին ընտանիքի անդամները՝ ասելով, որ բժիշկները ուզում էին հաշմանդամության կարգ տային՝ հրաժարվեց: “Բա ինչ պիտի անեի, հո չէի գա տանը նստեի, իմ կարիքը սահմանում կա”,-ասում է Գառնիկ պապը: Պատմում է, ու ցույց տալիս մարմնից հանած արկի բեկորը:

“Պահել եմ թոռնիկներիս համար, պատմեմ, որ հասկանան, անկախության արժեքը, որ ինչպես է երկիրը երկիր դարձել”,-ասում է նա: Անկախության տոնի առթիվ էլ խաղաղություն եւ հաջողություն է մաղթում երկրին, բանակին՝ կայունություն եւ հզորություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հ. Գ. Henaran.am-ը  Գառնիկ Գեւորգյանին  հանդիպել էր օրեր առաջ: Արձակուրդ էր մեկ շաբաթով ու Երեւան էր եկել: Այսօր նա նորից սահմանագծում  է: Մեր խմբագրակազմը շնորհավորում է բոլոր նրանց տոնը, ովքեր սահմանն են պաշտպանում՝ մաղթելով ամենայն բարիք:

Այս բեկորից էր վիրավորվել
Այս բեկորից էր վիրավորվել
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ