18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանի համար ժամանակավրեպ է. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ երեկ իրենց թղթակցի հետ զրույցում ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, “Հայկական Ավիաուղիների” նախկին գլխավոր տնօրեն, “Աերոֆլոտ” ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը ասել է, որ բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան՝ թերի։

“Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ գետնից առաջին հերթին ազատվելով “Զվարթնոց” օդանավակայանին տրվող ծառայությունների մենաշնորհից”,- գրում է թերթը եւ հավելում, որ անհրաժեշտ է նաեւ “Հայաստանի միջազգային օդանավակայաններ” ընկերության ղեկավարների հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք նվազեցնեն իրենց շահութաբերությունը, այն հասցնելով մյուս օդանավակայաններում մատուցվող ծառայությունների գների մակարդակին.

“Բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն Հայաստանում ստեղծել ինքնուրույն մարդատար ավիաընկերություններ, պետք է անպայման հաշվի առնեն, որ ավելի լավ է հրաժարվել սեփական “գաճաճ” ավիաընկերություն ստեղծելու գաղափարից, եւ ողջ ջանքերն ու ունեցած հնարավորությունները նպատակամղեն մեկ միասնական ավիաընկերություն ստեղծելուն”,-ասել է նա”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ