02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպիտակի հիվանդանոցում 2 ամսական երեխա է մահացել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։

“Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ “Մենք չենք լռելու եւ դիմելու ենք դատարան”,-ասաց տատիկը”,- գրում է թերթը եւ հավելում, որ իհարկե, Սպիտակի հիվանդանոցի տնօրինությունը եւս, ինչպես բոլոր բժիշկները, իրեն մեղավոր չի համարում։

“Հավանաբար, նման դեպքերի կրկնությունը Հայաստանում կկանխվի, եթե մի քանի բժիշկներ իրենց տված Հիպոկրատի երդումը դրժելու եւ անբարեխիղճ աշխատելու համար հայտնվեն ճաղերի հետեւում։ Այնպիսի տպավորություն է, որ բժշկական “մաֆիան” մեր երկրում ամենակարողն է”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ