ՀԱԿ պատվիրակությունը մեկնում է Լոնդոն. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ այսօր Լոնդոնում մեկնարկում է ALDE կուսակցության համագումարը։ Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Հայաստանից համագումարին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ Լեւիկ Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահան Վարդապետյանը, Գարիկ Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը:
Համագումարում պետք է տեղի ունենան ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններ: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: