25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Յուրի Վարդանյանի որդին նախագահի ընտանիքի համար չէր թմրանյութ բերում

ՀՀ ոստիկանությունը հերքում է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին ցուցմունք է տվել և ասել, որ ներկրված թմրանյութը նախատեսված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: Իսկ նախարարի խոսնակ Սյուզի Բադոյանը հարկ չի համարում հիմա մեկնաբանություններ տալ, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: 

Նշենք, որ  ilur.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու մոտ ոչ թե 56 գրամ էժանագին թմրանյութ է հայտնաբերվել, այլ մեծ քանակությամբ ծանր տեսակի թմրանյութ: Իսկ որ ամենակարեւորն է, նույն աղբյուրները պնդում են, որ ձերբակալությունից անմիջապես հետո, առաջին իսկ հարցաքննության ժամանակ Յուրի Վարդանյանի որդին իրավապահներին շոկի մեջ է գցել` հայտարարելով, ցուցմունք տալով, որ թմրանյութը նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս ցուցմունքից հետո ոստիկանների ձեռքներն ու ոտքերը, ինչպես ասում են, կապվել են: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ