25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ մինչև Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաև մերօրյա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը։ Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև այն, որ ներկայացված քարտեզում Ստամբուլի վրա կարմիր խաչ է դրված եղել։

Միջոցառումից հետո քարտեզի լուսանկարը տարածվել է նաև սոցիալական ցանցերում և թուրք օգտագերերի կողմից բուռն քննադատության արժանացել։ Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ