Իր հողն ու ջուրը սիրող մարդու համար ամանաթանկ տոներից մեկը Անկախության տոնն է. Աշոտ Ղազարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/09/220px-Ղազարյան.jpg)
Դերասան, կատակերգու Աշոտ Ղազարյանի համար Հայաստանի Հանրապետության անկախության տոնը ամենսիրելիներից է: «Սա հայ ազգի համար ամենասուրբ և թանկ տոներից մեկն է”,-ասաց Ղազարյանը Henaran.am-ի հետ զրույցում: Սիրված դերասանի խոսքով` մենք ունենք շատ հրաշալի տոներ, բայց յուրաքանչյուր իր ազգը, իր հայրենիքը, իր հողն ու ջուրը սիրող մարդու համար ամանաթանկ տոներից մեկը Անկախության տոնն է»:
Աշոտ Ղազարյանը չկարողացավ հիշել, թե ինչպիսին էր 1991 թվականի սեպտեմբերի 21-ը իր համար.
«Ես սրտանց շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ խաղաղ երկինք ունենա մեր ժողովուրդը, ուրախ ապրի, երջանիկ ապրի, անհոգ ապրի, սիրով ապրի»: