Վազգեն Սարգսյանի միակ “իրավահաջորդը”.Ժամանակ
Ըստ “Ժամանակ”-ի, 2014թ. փետրվարին նախատեսված է ԵԿՄ հերթական համագումարը, որի ժամանակ պետք է ընտրվի ԵԿՄ նոր ղեկավար: Ըստ տարածված լուրերի քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գեներալ Մանվելը հնարավոր է թողնի “Երկրապահի” ղեկավարի պաշտոնը:
Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը, սակայն, թերթի հետ զրույցում երեկ ասաց, որ Գրիգորյանի հրաժարականն անհավանական է: Նա հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: “Ինքը որպես պատասխանատու մարդ չի կարող հրաժարվել Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի պատասխանատվությունից:
Հոկտեմբերի 27-ից հետո ողջ “Երկրապահ” ընտանիքը միայն Գրիգորյանին արժանի գտավ ղեկավարելու այդ կառույցը, եւ հիմա ինքը չի կարող հրաժարվել դրանից: Ինքը լիարժեք աշխատունակ է, եւ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են շատ լավ”, – ասաց Վ. Վարդանյանը: