Կհեռանա՞. Հրապարակ
«Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչև 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ: Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել ԱԳ նախարար դառնալու «նախօրյակին») թողնել իր պոստում, իսկ տարիներ առաջ Եգիպտոսում ՀՀ հավատարմատար Նալբանդյանի համար ՀՀ իշխանություններին էր դիմել Եվգենի Պրիմակովը, և Լևոն Տեր-Պետրոսյանը չէր մերժել նրան արտակարգ և լիազոր դեսպանի կոչում տալը։ Այս անգամ էլ Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը. 2019-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, և քանի որ ժողովի «ալմա-մատերն» ինքն է, ինքն էլ պետք է իրականացնի։ Ի դեպ, ֆրանսիական կողմը ցանկացել էր այլ քաղաքում համաժողովն անել, բայց Նալբանդյանը պնդել է Երևանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ` դարձյալ աշնանը, Երևանում կրկին Ֆրանկոֆոնիայի համաժողով էր անցկացվել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: