22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ”` Կոմայգում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և քաղաքի հյուրերին հրավիրում են Երևանի մանկական այգի (քաղաքապետարանի հարևանությամբ, Կոմայգի)՝ մասնակցելու “Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ” նախագծին։

 Սեպտեմբերի 22-ին Կինոպուրակում կցուցադրվի 2001թ. նկարահանված “Ամելի” ֆիլմը՝ Օդրի Տոտուի անզուգական խաղով։ Ֆրանսիական Ամելի կինոնկարը համաշխարհային կինեմատոգրաֆիայի՝ բոլոր ժամանակներում նկարահանված ոչ անգլերեն լեզվով ֆիլմերի շարքում ճանաչվել է երկրորդը, 2002թ. վեց անվանակարգում այն արժանացել է “Օսկար” մրցանակի։

“Կինոպուրակը “բոլոր կինոսերներին հրավիրում է նաև սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, արդեն վերջին ժամանակներում նկարահանված, կինոքննադատների և կինոմանների շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած ֆրանսիական “1+1” ֆիլմի դիտմանը։ Այս ֆիլմի հիմքում ընկած են իրական փաստեր:

“Կինոպուրակ” ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում քաղաքային կյանքում։ Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են բացառապես համաշխարհային կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը, որոնք բացի երևանցիների ժամանցը հետաքրքիր դարձնելուց, ունեն նաև ճանաչողական, դաստիարակչական և ուսուցողական բնույթ։

Կինոդիտմանը կմասնակցեն նաև կինոգետներ, ռեժիսորներ, կինոքննադատներ։    Մուտքն ազատ է, հրավիրվում են բոլոր կինոսերները։

 

  Henaran.am-ին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ