07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաքունցը դատական հայց է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պահանջում են, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ճանաչվի ոչ իրավաչափ: Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի հիմնավորումներից` նա ասել է, որ իրենք ծավալուն հայցադիմում են ներկայացրել: Որպես իրենց հայցով դիմելու հիմնավորում՝ բանախոսը համարում է այն, որ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին եվրաինտեգրման մասին, այնինչ մեկ ամսվա ընթացքում ակնհայտորեն փոխվում է իշխանությունների պահվածքը:

“Իրավական պետությունում իշխանության գործունեությունը պիտի լինի հրապարակային: Այնինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որից հետո բխել են կառավարության գործողությունները, թափանցիկ չեն եղել:Սերժ Սարգսյանի որոշումը նաև պատճառաբանված չէ, որոշումը պիտի բխի ժողովրդի շահերից, այնինչ այդ որոշմամբ վատթարացում է տեղի ունենում, երբ ՀՀ-ի կողմից որոշում է կայացվում Մաքսային Միությանն անդամակցել՝ ի տարբերություն ասոցացման պայմանագրի:Սերժ Սարգսյանն առավելագույն զգույշ չի գործել, այնպիսի որոշում է կայացրել, որից բխում են բազմաթիվ բացասական հետեւանքներ”,- ասել է Ա. Սաքունցը` հավելելով, որ իրենք այսօր դիմել են վարչական դատարան, որպեսզի այն ոչ իրավաչափ ճանաչի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ