22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Առաջարկվում է «Փարոս» նպաստի ծրագիրը հանել սոցապնախարարության կազմից

Փորձագետ,  քաղաքական գործիչ Կարեն Թումանյանն  այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում   անդրադառնալով     «Փարոս»   ընտանեկան նպաստի ծրագրին` ասաց  վերջին շրջանում  այս ծրագրի հետ կապված`  որոշակի խնդիրներ են առաջացել. նպաստառուներից որոշները  գանգատներ ունեն:

«Մեզ շատ են դիմում մարզերից քաղաքացիներ. նրանք նշում են,   որ  «Փարոս» ծրագրի միավորներն օգտագործվում են գյուղապետերի կողմից որպես գործիք: Իմ առաջարկն է, որ «Փարոս» նպաստի  ծրագիրը սոցապնախարարության կազմից հանվի: Նպատակահարմար եմ գտնում, որ այն գործի  հանձնաժողովի տեսքով, որտեղ հասարակական գործիչներ կլինեն»,-ասաց  բանախոսը:

Վերջինս շեշտեց   այն մարդիկ, ովքեր ուզում են նպաստ ստանալ  «Փարոս» ծրագրի միջոցով, ուզած-չուզած գործ են ունենում գյուղապետի հետ , իսկ դա այնքան էլ ճիշտ երևույթ չէ:

«Խնդիրը նախարարի մեջ չէ: Խնդիրն այս ծրագրի մեջ է. չլինի Արտեմ Ասատրյանը, մի քանի ամիս հետո կգա նոր Արտեմ Ասատրյան»,-ասաց Կարեն Թումանյանը:

22635333_1520861157998031_1516739491_n

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ