Այսօր հրետանու օրն է
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Ցանկացած պայմաններում, ցանկացած ժամանակ՝ հրետանու դիպուկ կրակ:
Զորամասը, որտեղ այս կարգախոսը հանդիպեցի, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հենց այդպես էլ շարժվեց՝ վիժեցնելով հակառակորդի պլանները կենտրոնական ուղղությամբ:
Ու պատահական չի, որ նշյալ զորամասի մեծ թվով զինծառայողներ պետական բարձր պարգևների արժանացան, իսկ բրիգադի հրամանատարը մարտական խաչ 1-ին աստիճան ստացավ:
Այսօր հրետանու օրն է!!!»։