13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է շտապում Վլադիմիր Գասպարյանը. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների։ Երեկ օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. ,

«Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ ամեն ինչ կարգավորված է եւ հստակ աշխատում ենք համագործակցված»։ ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Աարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել Էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։

«… Որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,– հայտարարել էր Ս. Սարգսյանը։

Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է։ Բայց ոչ գողը կա, ոչ՝գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ