30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վերջում մենակ մնաց

«Ռուսական բանտում մահացել է Լևոն Հայրապետյանը:

Այսօր առավոտյան,68 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողը։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Արցախի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։

Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

Լևոն Հայրապետյանը այն մարդն է, ով 2016 թվականի ապրիլին ռուսական բանտում նստած ավելի շատ էր օգնում Արցախին ու նրա ժողովրդին, քան շատ հայեր Հայաստանում ազատության մեջ լինելով:

Սակայն այս ամենը չգնահատեցինք ու նրան մենակ թողեցինք կյանքի ամենադժվար պահին»:

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ