06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դպրոցական բուֆետները հսկողության տակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, շարունակվում են այս տարի հիմնանորոգված համայնքային ենթակայության մանկապարտեզները կահավորելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման և տարածքները բարեկարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Միաժամանակ, քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել նաև դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ