30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համաձայնեցրած է Ռուսաստանի հետ»

«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող երկու կողմերը համաձայնություն են տալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Բանախոսը շեշտեց՝   ակնհայտ է՝  և՛ ԵՄ հանձնաժողովը, և՛ Հայաստանի կառավարությունը շահագրգռված են համաձայնագիրը հրապարակելու հարցում,   իսկ  դա նշանակում է, որ գոնե այդ երկու կողմերը վճռական են այն մոտակա ժամանակում ստորագրելու  հարցում։
Բորիս Նավասարդյանը շեշտեց՝ սրա միակ պատճառն այն է, որ    ակնհայտ և բացահայտ միջամտություններ,  ինչպիսիք եղան  2013 թվականին, այս անգամ չի լինի։

«Դրա հիմնական պատճառն այն է, որ, ըստ երևույթին, համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցրած է Ռուսաստանի և ԵՏՄ այլ գործընկերների հետ։ Այնտեղից որևէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,-  եզրափակեց բանախոսը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ