Դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում. Է. Մարուքյան
Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձեր է արել հակահայկական հայտարարություններ անելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, որը վեհաժողովում մերժվել է։
«Զեկույցը և բանաձևի նախագիծը անդրադառնում էր միայն սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբջանական պատվիրակություն փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել սևծովյան տարածաշրջանն ամբողջապես, որը ենթադրում էր նաև Արդբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել սևծովյան շրջանականը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները և դրանց կարգավորաման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց՝ պատճառաբանելով, որ զեկուցը և բանաձևը միայն նեղ շրջանակով են ընկալում սևծովյան շրջանակը»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը։
«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում, նման բաներ ասելը, իսկ հետո գնալ եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ», – նշեց Էդմոն Մարուքյանը