06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չվերթները կավելանան

Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը:

Նոյեմբերի 22-ին, “Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:

“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:

Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղևորների համար:

“Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ