07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստների

“Փաստինֆո” լրատվական կայքը գրում է.

ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում այսօր քննվում է  ընդդիմադիր գործիչների  դեմ ՀՀ ոստիկանության հայցերը:

Բոլոր երեք դեպքերում ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկել: Հոդվածն, ինչպես հայտնի է,  վարչական պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքերի համար: 

Այսպես, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը հիշյալ պահանջը ներկայացրել է Վարտգես  Գասպարիի, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինը՝  Արեն Մանուկյանի ու Եղիա Ներսեսյանի դեմ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ