Մարզերի միացումը ի՞նչ խնդիր պիտի լուծի որ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ճիշտ չի որակում խոսակցությունները, թե իշխանությունները քննարկում են մարզերի միացման հարցը: Նշենք, որ մամուլը գրել էր, որ համայնքների խոշորացմանը հետևելու է մարզերի խոշորացում:
Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ սա դժվար իրագործելի ծրագիր է: «Երևի մեկով լավագույն դեպքում կարող ենք կրճատել, Վայոց ձորը միացնեն որևէ մարզին, բայց մյուսները չեմ պատկերացնում: Մարզերը մեզ մոտ շատ չեն, բացի այդ չեմ կարծում, որ դա մեզ մոտ ինչ-որ բան կփոխվի: Կարծում եմ, որ օպտիմալ բաժանում է, դրանից ավել ինչ պիտի լինի:
Վանոց ձորը, ասում եմ, փոքր է, բայց եթե աշխարհագրական դիրքն ենք նայում, նպատակահարմար չէ»,-ասաց նա:
Վիգեն Խաչատրյանը նշեց, որ օպտիմալացման շրջանակներում կարող են փոխմարզպետների հաստիքները կրճատել: «Կարևոր աշխատանք են կատարում, բայց կարելի է աշխատանքն այնպես կազմակերպել, որ դրա անհրաժեշտությունը չլինի: Կարող է լինել մեկ փոխմարզպետ, փոխարինողի հարցը միշտ էլ կարող է լուծվել առանց հաստիքի նույնիսկ»: