13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՌԴ դեսպանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով  ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ունկնդիրների համար “Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը” թեմայով հանրային բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը հանգամանորեն անդրադարձել է Ռուսատանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և առաջնահերթություններին, մանրամասն վերլուծել է արդի գլոբալ քաղաքական զարգացումները:

Ի. Վոլինկինը, մասնավորապես, կարևորել է ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում ծավալված փոխշահավետ համագործակցությունը: Բանախոսության ավարտին դեսպան Վոլինկինը պատասխանել է դպրոցի ունկնդիրների հարցերին:

Մինչև բանախոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում դեսպանի հետ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ