05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին

Հարգելի երևանցիներ,

կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝  ժամը 19:30-22:00-ն:

Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը.

15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,

16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,

17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:

Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:
                                                                                       Երևանի քաղաքապետարան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ