03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծանր օրեր են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթն այս տար­վա մայիսին անդրադարձել էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում գրանցված ֆինանսական չարաշահումների գործին։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել Արարատի մարզային վարչությունում հայտնաբերված ֆինանսական խախ­տումները գումարների ավելցուկի եւ աակասորդի առիթով։ Մասնավորապես 2014-2017թթ.–ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գու­մարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել։ Այսինքն՝ 3 տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատա­կից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակ­ցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պա­կաս գումարներ են վճարվել։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այս նյութերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրէա­կան օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը հատկանիշներով։ Այս յուրացումների գործից անցել է 5 ամիս եւ օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն այս գործով ոստիկանության վերոնշյալ ստորաբաժանման մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադ­րել։ Փորձեցինք տեղեկությունը պար­զել ՀՔԾ լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան մեզ՝ հայտնեցին, թե գործով նախաքննությունը ավարտական փուլում է, եւ կան մեղադրյալներ։ Իսկ թե ովքեր են նրանք, ՀՔԾ-ից չմանրամասնեցին։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ