Գողություն խանութից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից 2 շապիկ հափշտակած անձանց ինքնությունը:
2017թ. սեպտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Մաշտոցի պողոտայում գործող խանութից գաղտնի հափշտակել են 2 շապիկ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ շապիկը փոխանցում մեկ այլ անձի, ինչից հետո վերջինս հեռանում է։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։