20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեկ օրում բացահայտվել է գողության 10, անձի առեւանգման մեկ դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 7, խարդախության 4, խուլիգանության 2, անձի առեւանգման, յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ