30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը երկրում է. դեռ չի հանդիպել Սեֆիլյանի առաջարկով ձևավորվող ճակատի հետ

Շաբաթ օրը տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձևավորվող ազգային դիմադրության ճակատի երկրորդ հանդիպումը։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է 16 հոգի, 4 հոգի հարգելի բացակայել է: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Ճակատի համակարգման աշխատանքներն իրականացնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ  Պետրոս Մակեյանը: Նա նշեց նաև, որ քննարկվել են հետագա հնարավոր գործողությունների, մոտեցումների, փաստաթղթերի հարցերը, եղել է արդյունավետ քննարկում, որը մոտ 3 ժամ է տևել:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ցուցակում 31 անունների մեջ նշվում է նաև ՕՐՕ դաշինքի առաջնորդների՝ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի անունները: Վերջին երկուսը բացակայում են հանրապետությունից:

Պետրոս Մակեյանից հետաքրքվեցինք, թե արդյոք Սեյրան Օհանյանի հետ հանդիպում կազմակերպել հաջողվել է, ինչին նա պատասխանեց.   «Կոնկրետ Սեյրան Օհանյանը չի մասնակցել այդ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք, եթե ինքը քաղաքում լինի, հանդիպենք, քննարկենք, դեռևս այդ հանդիպումը չի կայացել»: Նկատենք, որ մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը Հայաստանում է:

Ինչ վերաբերում է ցուցակում նշված անուններից մեկին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ապա Մակեյանը հայտնեց, որ պատգամավորը մասնակցել է առաջին հանդիպմանը: «Առաջին հանդիպումից առաջ փորձել ենք կապի դուրս գալ ու հրավիրել բոլոր մարդկանց, ում անունը Ժիրայր Սեֆիլյանը տվել է, Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցել, ապա նա ներկայացրել է, որ քաղաքական ուժի անդամ է, առանձին չի կարող մասնակցություն ունենալ այդ ֆորմատում, երկրորդ հանդիպմանը չի եղել»:

Հարցին, թե, ի վերջո, ինչի կհանգեցնեն այդ հանդիպումները, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Հանդիպումներն ինքնանպատակ չեն, աշխատանքային գործընթաց են, քննարկվում են ինչպես ժողովրդին ոտքի հանել, ահազանգել, որ երկիրը, պետականությունը վտանգի մեջ են, ինչպես այս ամենը կանխել և փորձել ազատ արձակել քաղաբանտարկյալներին և այն հարցերը, որ բարձրացրել է Ժիրայր Սեֆիլյանը՝ ժամանակավոր կառավարություն ձևավորել, ազատվել ռեժիմից և այլն»:

Հարցին, թե երբ կլինի այս հարցերի իրագործումը, արդյոք մինչև 2018 թվականի ապրիլը, երբ ավարտվելու է նախագահ Սարգսյանի պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Քաղաքական գործընթացներում ժամանակի ընտրությունը կարևոր բաղադրիչ է, իրավիճակի զարգացումը կբերի այն հանգրվանին, թե որ պահին ճիշտ քայլեր իրականացնել, բայց ինձ համար ով էլ լինի վարչապետ այս համակարգի մեջ, որևէ բան չի փոխվի, պետականակորուստ պրոցեսը շարունակվելու է»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ