Վարդան Պետրոսյանը չի հասկանում` խիստ վրդովված է /վիդեո/
“Կարծում եմ, որ մեր նախաքննական մարմինը և դատախազությունը չեն ըմբռնել գործի բովանդակությունը` չեն պատկերացնում, որ ավտովթարների գործերով, որպիսի անձին մեղադրանք առաջադրեն պետք է պարզվի օբյեկտիվ ճշմարտությունը ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում երեկ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կայացած դատին նկատեց Վարդան Պետրոսյանի պաշտպան` Նիկոլայ Բաղդասարյանը:
Պաշտպանի դիտարկմամբ նախաքննական մարմինը պետք է պարտադիր կարգով քննարկեր վթարի մեխանիզմը, որից հետո արդեն պարզ կդառնար, թե որ կողմն է մեղավոր:
Պաշտպանը խոսեց մեքենաների արագության և վարորդների ոգելից խմիչք օգտագործած լինելու հավանականության մասին: Խմած է եղե՞լ արդյոք Վարդան Պետրոսյանը հարցին նա պատասխանեց.
”Ալկոհոլի հետ կապված նշանակվել է համապատասխան ստուգում: Ստուգումը կատարվել է կառավարության որոշման հիման վրա: Ստուգման արդյունքները ցույց են տվել, որ Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է եղել, իսկ մյուս վարորդի սթափության վերաբերյալ տեղեկատվություն չունենք”:
“Այս քրեական գործում տրամաբանությունը 180 աստիճանով հակառակնա գործում: Դեռևս փորձագիտական եզրակացություն չստացած` Վարդան Պետրոսյանին ձերբակալում են: Պիտի սպասեին եզրակացությունը գար, պարզեին, ով խախտում ունի “Նիվա” մակնիշի վարորդը, թե Վարդան Պետրոսյանը, նոր ըստ այդմ մեղադրանք առաջադրեին:Այս գործում տրամաբանություն չի գործում”:
Իսկ այս ամենի շուրջ ինչ է եզրահանգում Վարդան Պետրոսյանը:
“Ինքը շատ վրդովածա, ինքը չի հասկանում ինչի՞ է իր նկատմամբ նման վերաբերմունք կիրառվում:Ինչի համարա քննիչը իր անձի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորում ”,-նշեց Նիլոլայ Բաղդասարյանը:
Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ ինքը և իր պաշտպանյալը չեն պատրաստվում համագործակցել նախաքննական մարմնի հետ:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:
լուսանկարը՝ tesadasht.am-ի