09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոչ մի սոցիալական աշխատող չի պատրաստվում տնից երեխա հանել

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն այսօր «Սոցիալական աշխատողի» մասին օրենքի նախագծի հանրային քննարկմանն անդրադարձավ երեկվա միջդեպին, որ տեղի էր ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման» վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նշենք, որ վերահիշյալ քննարկման ժամանակ նախագծի ընդդիմախոսները հերթ չէին տալիս հիմնական զեկուցողներին խոսելու, քննադատում էին օրենքը, արդյունքում հանրային նորմալ քննարկում չընթացավ: Իսկ այսօրվա քննարկման նախագծով փոփոխություն է արվել՝ կարևորելով ու հստակեցնելով սոցիալական աշխատողի ու նրա ինստիտուտի գործառույթները:

Միրա Անտոնյանն ընդգծեց, որ ամենամեծ բացը մասնագիտական ներուժի խնդիրն է: «Իսկ ո՞վ պիտի զբաղվի ճնշված երեխաներով, ոչ մի սոցիալական աշխատող չի պատրաստվում տնից երեխա հանել, նա ընտանիքին օգնելու համար է, այնքան գիտելիք հմտություն ու բարյացակամություն պետք է ունենա, որ օգնի ընտանիքը վերակառուցվելու, եթե սոցիալական աշխատողնեը վիդեո չեն դում համացանցում միայն այն պատճառով, որ էթիկա ունեն, նրանք չեն հայտարարում, թե ինչ պատճատով են հանվում ընտանիքներից երեխաները»,-նշեց նա:

Նկատենք, որ քննարկմանը ներկա են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատգամավորներ և այլք:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ