03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում չկա քաղաքական գործիչ, ով Սերժ Սարգսյանից լավ կկազմակերպի ազգային անվտանգության և այլ մարտահրավերների դիմակայումը. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում չկա քաղաքական գործիչ, ով կարող է երկրի ազգային անվտանգությանը և այլ քաղաքական մարտահրավերների դիմակայուﬓ ավելի լավ կազմակերպել, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2018թ. հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ դժվարանում է տեսնել ավելի իմաստուն, փորձառու և պատրաստված, ավելի հավասարակշռված քաղաքական գործիչ, քան մեր երկրի Նախագահն է: «Սա ասում եմ ոչ թե որպես նրա թմի զինվոր, նրա թիմի ներկայացուցիչ, նրա քաղաքականության ջատագով, այլ մարդ, ով տարիներ շարունակ աշխատել է պարոն Նախագահի գլխավորությամբ: Ես տեսել եմ բոլոր այդ դրական հատկանիշները»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է որոշելու ,թե ինչ ճանապարհով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը:

«Ես ﬕ բան կարող եմ ասել`նա Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժի անվիճարկելի առաջնորդն է և այդպես շարունակելու է մնալ տեսանելի ապագայում: Սա ոչ թե կուսակցության, ﬔր բոլորիս ցանկությունն է, այլ անհրաժեշտություն է: Հայաստանում չկա մեկ այլ գործիչ, ով կկարողանա անվտանգության և այլ քաղաքական մարտահրավերների դիմակայումն ավելի լավ կազմակերպել, քան մեր երկրի նախագահը: Թե ինչ կարգավիճակում կլինի, դա կորոշի ինքը` Սերժ Սարգսյանը: Դա իմ լիազորությունների շրջանակում չէ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ կառավարման խորհրդարանական համակարգٳմ առանքային է լինելու իշխող քաղաքական ուժի դերակատարումը, իսկ ՀՀԿ-ն մինչեւ 2022թ. իրականացնելու է երկրի ղեկավարումը, քանի որ ՀՀ բնակչությունն իր վստահության քվեն տվել է հենց այդ կուսակցությանը: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն լիարժեք վստահում է Սերժ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ