30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը միշտ պիտի մնա արենայում. Վ. Բաղդասարյան

«Մենք, կարծես թե, այս թեման փակել էինք արդեն, Սերժ Սարգսյանը մինչև 18 թվականի ապրիլ նախագահն է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո, զինվեք համբերությամբ, մենք ունենք բավական խնդիրներ, այդ խնդիրներով ենք զբաղված»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասպան 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին:

Հարցին, թե այսինքն՝ ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի խոսել վարչապետի թեկնածուի մասին, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.  «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»:

Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միթե ՀՀԿ-ականները կոռեկտության մասին մոռացել էին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, իսկ Բաղրամյան 26-ի այցելուներին էլ՝ հաճախորդներ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.

«Եթե անցնենք անցյալի գիրկը, շատ օրինակներ կարող ենք բերել կարկառուն ընդդիմադիրների, ովքեր գովերգում էին իշխանությանը, հիմա ընդդիմադիրներ են: Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, ոչ ոք չգիտի, թե ով որտեղ կլինի 1-2 տարի հետո, և պետք է հասկանալ՝ քաղաքական ընդդիմություն չի նշանակում թշնամություն»:

Հարցին, թե երբ է Փաշինյանը գովերգել իշխանություններին, նա նշեց. «Ես նպատակ չունեմ անուններ շահարկելու , ընդհանուր երևույթի մասին եմ խոսում»:

Հարցին, թե չի բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ինքը մեր քաղաքական թիմի առաջնորդն է ու միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ