09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի գնահատականները զարմացրել են Արա Աբրահամյանին

«Մենք ցանկանում ենք նրանց, ովքեր ղեկավարում են, ում հայ ժողովուրդն ընտրել ու ղեկավարում է: Մենք այլ երկրի քաղաքացիներ ենք, մենք չենք կարող ուղղում տալ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականին:

Արա Աբրահամյանը նաև զարմացած էր երեկ Եվրասիական գործընկերության համաժողովում Սերժ Սարգսյանի գնահատականներից: Աբրահամյանը նաև անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանից ֆորումին մասնակցելու համար:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական զորախումբ ստեղծելուն, ապա Արա Աբրահամյաննա սաց, որ իհարկե պաշտպանությունը շատ կարևոր է, բայց մենք առաջին հերթին պիտի հզոր բանակ ստեղծենք: «Մեր հույսը պետք է դնենք  մեր բանակի վրա, ոչ թե նստենք լացենք, այլ համապատասխան պատասխան տանք: Ոչ թե դնենք, լացենք, երբ դեպքը գալիս է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ