20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

« Շնորհավոր, սիրելի՛ Վանաձոր, մենք քեզ ենք վերադարձնելու քո լույսն ու ջերմությունը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Վանաձոր քաղաքի տոնը:

Ներկայացնում ենք ԼՀԿ նախագահի ուղերձը:

«Սիրելի՛ վանաձորցիներ, սրտանց շնորհավորում և ջերմագույն մաղթանքներս եմ հղում ձեզ` Վանաձորի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և բարօրություն: Ինչպես խոստացել ենք` մենք շարունակելու ենք լինել ձեր և Վանաձոր քաղաքի շահերի պաշտպանը՝ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում: Վանաձորը բոլորիս տունն է, և ինչպես որ մեր սեփական տունն ենք խնամում, նույնկերպ պետք է միշտ խնամենք ու ծաղկեցնենք բոլորիս հավաքական տունը: 
Միշտ հիշեք՝ մանդատագողերը, մանր-մունր թալանչիներն ու կեղծարարները կգան ու կանցնեն, քանզի նրանք անցողիկ են ինչպես կարճատև ու վարար անձրևը, որին շատ հաճախ հետևում է լուսավոր ու պայծառ երկինքը: Մեր քաղաքի լուսավոր ապագան կախված է մեզանից, մեր ամենօրյա ջանքից ու կամքից, մեր ստեղծագործ մտքից ու անկոտրում ոգուց: Շնորհավոր, սիրելի՛ Վանաձոր, մենք քեզ ենք վերադարձնելու քո լույսն ու ջերմությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ