01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետևաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են:

«Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու։ Ուզում են՝ մեկին լավություն անել։ Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասացին՝ դե լավ, պետք չի։ Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ, ասացին, չլինի էլ կլինի։ Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում։ Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել։ Որովհետև որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ