13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ա.Ավետիսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ, հրազենի փամփուշտներ, որոնք վերջինիս մոտ  հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ