Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի այցին Ռուսաստան. էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ИТАР-ТАСС-ին ասել է, որ Թուրքիայում մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստան կատարելիք իր երկօրյա այցին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նախորդ նիստերին կարեւոր քայլեր են ձեռնարկվել։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողմ է միջազգային ջանքերի ակտիվացմանը՝ սիրիական հակամարտությունը լուծելու համար։ Թուրքիան մեծ գին է վճարում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Նա ասել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորմանը պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները։
“Այդ դեպքում, մենք ավելի արագ կկարողանանք լուծման հանգել”,-ասել է նա։