Տարբերեք թուրք անգղին
Ինչպես տարբերել թուրք անգղին. համառոտ ձեռնարկ:
- Զգուշորեն մոտեցեք անգղին և միացրեք Թուրքիայի հիմնը: Եթե անգղի դեմքին հուզմունք հայտնվի կամ թևը դնի սրտին՝ ուրեմն ձեր առջև թուրք անգղ է:
- Փորձեք բռնացնել անգղին երեկոյան՝ թեյ խմելիս: Եթե նա թեյը խմում է արևելյան փոքր բաժակով, ֆռթացնելով ու քթի տակ «չոք գյուզել, չոք գյուզել» ասելով, ուրեմն այդ անգղը միանշանակ թուրք է:
- Շփման մեջ մտեք անգղի հետ՝ ընթացքում հարցնելով, թե Արարատն ում լեռն է: Եթե անգղը չասի, որ մերը՝ հայերինս է, ուրեմն տեղում գյուլլեք: Միայն թուրք անգղը չի ընդունում այդ փաստը:
- Քնած անգղի դեպքում աննկատ մոտեցեք նրան և սկսեք խուզարկել: Եթե անգղի փետուրների մեջ գտնեք Դերբի շոկոլադ կամ Տառկանի ձայնասկավառակ, անհապաղ խեղդեք նրան. քնածը թուրք անգղ է:
- Եվ վերջապես՝ եթե անգղի կողքին նկատում եք չափսերով ավելի փոքր, բայց մի տեսակ ավելի ագրեսիվ ու բզբզացող անգղի, որը երբեմն բարձրաձայն կրկնում է «Կարաբախ բիզիմդիր», ուրեմն վստահ եղեք՝ այդ երկու անգղներն էլ թուրք են: Մի՜ հապաղեք, կրակե՜ք: Գրում է օգտատեր Մհեր Խաչատրյանը: Հիշեցնենք, համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի «հերոս» ՝ Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը հայտարարել է, թե լուսանկարը տասը տարվա է, «դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք»: