05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աբսուրդ՝ կորել է «կագեբեի պադվալից». Հրապարակ

Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։ Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանությւսն գործով մեղադրյալ
Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ խուզարկության արդյունքում, մինչ կալանավայրի խուց տանելը, առգրավել են նրա մոտ եղած ողջ ոսկեղենը, գումարը, թանկարժեք իրերը։

Դրանք, ըստ կարգի, պետք է պահվեին ԱԱԾ սեյֆում, սակայն պարզվում է՝ կորել են։ Հայտնաբերելով կորուստը, քրեական գործ են հարուցել, այդ օրվա պատասխանատու ԱԱԾ աշխատակցին նախ ազատել են աշխւստանքից, ապա մեղադրանք առաջադրել։ Հետագայում նա թեեւ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, սակայն վաղեմության ժամկետի պատճառով որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ թանկարժեք իրերն այդպես էլ չեն գտնվել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ