Նոր շրջափուլ
Ազգային ժողովում այսօր նիստի մեկնարկին վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, թե ինքը երեկվա միջադեպի հարցով ծանուցել է ՀՀԿ-ին, սակայն այդպես էլ համարժեք գնահատական չի ստացել: «Ես ծանուցել եմ Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին և մինչև օրս ՀՀԿ-ի կողմից որևէ համարժեք արձագանք չեմ ստացել, ինչը կարող է նշանակել՝ ՀՀ-ի կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է: Եթե սա մարտահրավեր էր «Ելք» դաշինքին և նրա պատգամավորներին, ապա արձանագրեք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցներով մոտեցել ու հարձակվել է իր վրա: Ա. Գեղամյանը հերքել էր՝ ասելով, որ եթե նման բան լիներ, Փաշինյանը հիվանդանոցում կլիներ: