01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Թուրքական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, փոխանցում է ermenihaber.am-ը:

Մի շարք պարբերականներ հանդիպումը գնահատում են դրական շեշտադրությամբ: Օրինակ` “Միլլիեթ” օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարեւոր քայլ` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից:

“Սաբահ” պարբերականն էլ գրել է, որ այս անգամ երկու նախագահների հանդիպումը փաստորեն ավարտվել է ընդհանուր հայտարարի գալու հաշտությամբ: Վիեննայում կայացած հանդիպումը թուրքական օրաթերթը բնորոշում է որպես պատմական հանդիպում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ