Մեղավորները պատժվելու են. նախարարն՝ անգղերի որսից
«Տարածքը թե որտեղ է տեղի ունեցել, պարզ չէ, բայց դա գործի քննության ընթացքում պետք է բացահայտվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով արմիր գրքում գրանցված անգղերի որսին:
«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձինք, որոնք կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է, իսկ հրապարակել գործողությունների հրապարակումը կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- հայտարարեց նա:
Մինասյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերյալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: «Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ եւ նաեւ տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ եւ որ ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով, սա հանցագործություն է եւ նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը կգնա եւ մեղավորները արժանի պատիժ կկրեն: