Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան. Zaman
Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հրավիրել է մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ՛՛Սևծովյան տնտեսական համագործակցություն՛՛ կազմակերպության (ՍՏԾՀ) ժողովին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական ՛՛Զաման՛՛ պարբերականի՝ հայկականկողմը, հրավերներ ուղարկելով Սևծովյան տնտեսականհամագործակցության անդամ երկրներիարտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախկլինի Դավութօղլուին հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպմանժամանակ:
Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլունայցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից:
Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետոսպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:
Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցիցհետո Հարավային Կովկասում դիվանագիտական անցուդարձը թափ է ստացել:.Դավութօղլուն Բեռնում խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներըհաղթահարելու հարցում՝ հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանիհետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի, Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարակիցմի շարք շրջաններից:
՛՛Համոզեք Հայաստանիիշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք՛՛,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը: Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների, Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն, պարզապես 2 երկրների միջևդիվանագիտական հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան:
Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա:Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստանև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու-Երևան հարեբերությունները:
Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍՏԾՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայիարտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա, նշել է, որ եթե Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպեսպատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը: